Բրենդի ստեղծելու միտքը առաջացել է 2022թ հունվարին,երբ ընդունվեց օրենք՝ պոլիէթիլենային տոպրակները փոխարինել էկո պայուսակներով։ Պայուսակները կարվում են բամբակյա կտորներից, ամբողջությամբ ձեռքի աշխատանք են։Վրայի նկարները արվում են հատուկ չմաքրվող ներկերով։Էկո պայուսակները ոչ միայն նորաձևության վերջին միտումներից են,այլև մոլորակը փրկելու միջոց։Այս տարի բրենդը համալրվել է փափուկ և գունեղ տոնածառ բարձերի տեսականիով։ Որոնք ամանորյա տոները կդարձնեն էլ ավելի գունեղ և խորհրդանշական։