Bayazet / Բայազետ մսամթերք

About Company

«Բայազետ» մսամթերքի վերամշակման ընկերությունն իր գործունեությունը սկսել է հայկական շուկայում 1998թ-ից՝ քյուֆթայի արտադրությամբ և փոքր ծավալներով:

Շնորհիվ գերազանց համի, բարձր որակի, մատչելի գների և տեղական հումքի՝ այսօր արդեն կայացած բրենդ է՝ հայտնի մսամթերքի իր լայն տեսականիով:

Արտադրանքի բարձր որակի պահպանման նպատակով, ընկերությունն ստեղծել է իր սեփական անասնապահական տնտեսությունը, իրականացնում է որակի ամենօրյա վերահսկում` հիմք ընդունելով պահանջվող չափանիշները:

Քայլելով ժամանակին համընթաց` ուսումնասիրվում ու ներդրվում են առավել ժամանակակից սարքավորումներ, գործարկվում են նորանոր հոսքագծեր:

Ընկերության հմուտ տեխնոլոգների շնորհիվ այստեղ միահյուսվում են ավանդականն ու ժամանակակիցը, եվրոպականն ու ազգայինը. արդյունքում սպառողին է հասնում մսամթերք` հրաշալի և միայն այս ապրանքանիշին բնորոշ համով:

Visit Our booth at Big Christmas Market 2023-2024

Comments are closed.