Հայաստանում Հունաստանի դեսպանությունը և Հայաստանի հունական համայնքների միությունը Հայաստանցի գնորդին ներկայացնում են հունական արտադրության որակյալ խնամքի պարագաներ, կոսմետիկա և սնունդ։ Խթանելով Հայաստանում հունական ապրանքների վաճառքով զբաղվող ընկերությունների գործունեությունը՝ մենք ամանորյա տոնավաճառից ստացված ողջ հասույթը տրամադրելու ենք Արցախից բռնի տեղահանված ազգությամբ հույն մեր հայրենակիցների կարիքներին։