TEVQ բրենդը ներկայանում է ձեռագործ զարդերի և կերամիկական արտադրանքի երկու տարբեր բիզնեսներով, որոնց հիմքում ազգային ինքնատիպության տարրերով ձեռագործ աշխատանքների հանրայնացումն է։Այս տարվա ամենատոնական մարկետին մենք ներկայացնելու ենք TEVQ բրենդի հեղինակային կավե արտադրանքն ու այս տարվա նորույթը՝ հայկական բնաշխարհի ամենատարածված ծաղկատեսակների դրոշմվածքներով և գեղանկարչական տարրերով յուրահատուկ սպասքը, ինչպես նաև TEVQ handmade jewellery-ի ամենապահանջված և ամենաթրենդային հավաքածուները։