About Company
Մենք արտադրում ենք Nutlets գետնանուշի կարագի 3 տեսակ՝ դասական, մեղրով և գետնանուշի հատիկներով։ Երեք տեսակն էլ պատրաստվում է առանց հավելումների․ կախված տեսակից՝ պարունակում է գետնանուշ և աղի քիչ քանակություն, գետնանուշ և անարատ մեղր, գետնանուշի հատիկներ։ Չեն պարունակում ոչ մի տեսակի կայունացուցիչներ, արհեստական հավելումներ, ինչպես օրինակ՝ կոնսերվանտներ, էմուլգատորներ, գունանյութեր ու համային ուժեղացուցիչներ, շուկայում լայն տարածում գտած այլ էժանագին բուսական յուղեր։ Որոշ ժամանակ սենյակային ջերմաստիճանի տակ մնալուց հետո մեր արտադրանքի վրա կարող եք նկատել ձևավորված յուղի շերտ, ինչն ապացուցում է այն փաստը, որ մեր գետնանուշի կարագը չի պարունակում ոչ մի տեսակի կայունացուցիչներ։