«Նռենե» բնական և որակյալ խնամքի միջոցների հայկական ապրանքանիշը ստեղծվել է 2019 թվականին Մասիս քաղաքում: Արտադրանքի հիմքում միայն բնական բարձրորակ տեսականին է, զերծ վնասակար քիմիական նյութերից: Տեսականին համալրված է մաշկի ամենօրյա խնամքի միջոցներով. լվացվելու գելերով, խոնավացնող և սնուցող քսուքներով, դիմակներով, տոներներով, թարթիչների և հոնքերի աճը խթանող միջոցներով, ինչպես նաև մազաթափության, թեփի դեմ, ու մազերի աճը խթանող բուժական միջոցներով։ Արտադրանքը ներկայացված է օնլայն հարթակում, տեղական շուկայում առկա է Երևան քաղաքի և մարզերի մի շարք կոսմետիկայի խանութներում և դեղատներում: «Նռենե»-ն ունի շուրջ 25 տեսակ արտադրանքաատեսակ, որն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Ավստրալիա և ԱՄՆ։