NakhshSweet ապրանքանիշը ներկայացնում է ձեռագործ շոկոլադե կոնֆետների, շոկոլադե սալիկների, տարբեր աղանդերների լայն տեսականի: Երկու կամ երեք շերտերով շոկոլադե կոնֆետները տարբերվում են իրենց համով և համտեսելիս փոքրիկ տորթ են հիշեցնում։ Պատրաստման ընթացքում օգտագործվում է բացառապես որակյալ հումք առանց հավելումների՝ պրեմիում դասի բելգիական և ֆրանսիական շոկոլադ։ NakhshSweet֊ը չի օգտագործում որևէ սարքավորում, ամեն ինչ ձեռքի աշխատանքի արդյունք է։ Այս տարի NakhshSweet-ը ներկայանում է նորույթով՝ ապակե տարաներով աղի կարամել՝ կցված գեղեցիկ գդալով։ Ինչպես նաև ներկայացված կլինեն նոր, փայտե, գրավիչ և ոճային տուփերով մեդիանտներ։ NakhshSweet-ի արտադրանքն առանձնանում է անկրկնելի համով, յուրօրինակ տեսքով և փաթեթավորմամբ։