About Company
Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառին՝ Big Christmas Market with Coca-Cola 2023-2024-ին է միացել Սեբաստացի բրենդը ՝ որպես մեկ միասնական ապրանքանիշ։
#mskh #բլեյանդպրոց #արտադրականուսուցում
«Սեբաստացի» ապրանքանիշն առաջարկում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաների կողմից որակյալ արտադրանքի յուրահատուկ տեսականի՝
-«Սեբաստացի» գինի
-«Արատես» մեղր
-Կտորե պայուսակների և բարձերի տեսականի
-Ամանորյա մոմեր
-Կավե կիրառական և դեկորատիվ սպասք
-Թեյով-չրով բոքսեր
-2-6 տարեկանների համար արտադրված զարգացնող խաղեր
-Համեղ անուշեղեն
Արտադրված է սիրով։
«Սեբաստացի» ապրանքանիշը բացառիկ է, որովհետև բրենդը և արտադրված ամբողջ տեսականին ծնունդ է առել կրթական միջավայրում և ստեղծված է սովորողների ձեռքով, մտքով։ Յուրաքանչյուր գնում ներդրում է #բլեյանդպրոցի հեղինակային մանկավարժության մեջ։