«KardaLove» հարթակում կգտնեք ամեն ինչ գրքային աշխարհի մասին: Ընկերությունը ներկայացնում է մի շարք գրքային նախաձեռնություններ, ինչպիսիք են «KardaLove» գրքի փառատոնը, «Գրքարշավ» արշավական նախագիծը, «Գրքերի աճուրդ» և «Crowdfunding for Books» ֆեյսբուքյան խմբերը, «Իմ Բիզնես Գիրքը» հաղորդաշարը: «Կարդալով»-ը զբաղվում է նաև բազմալեզու և բազմաժանր գրքերի վաճառքով, իսկ շուտով հանդես կգա նաև գրքերի հրատարակչական գործունեությամբ: