Կողբա գինիները հիմնադրվել են 2021թ., Տավուշի մարզի Կողբ գյուղում: Մեր գինիները հիմնականում ստանում ենք տեղում աճող էնդեմիկ խաղողի տեսակներից, որոնցից շատերից Հայաստանում, և ինչու չէ նաև աշխարհում առաջինը մենք ենք գինի արտադրել: Կանաչ կենի, Ջրջրուկ, Ջրալի, Կողբենի, Լալվարի, և այլ խաղողի էնդեմիկ տեսակներից նպատակ ունենք ստեղծել խաղողի այգիներ: Ներկայումս արդեն ունենք Արցախյան Խնդողնու այգի: Մենք արտադրում ենք սպիտակ, վարդագույն, կարմիր չեր և կիսաչոր գինիներ: Ինչպես նաև Նռան գինի, այս տարի կունենաք նաև սերկևիլի գինի: