About Company
Հայկական արտադրության տետրեր դպրոցականների/ուսանողների համար:
Ընկերությունը աշխատում է նաև կազմակերպությունների հետ՝ կազմակերպության կարիքներին համապատասխան տետրեր, գրիչներ և այլ գրենական պիտույքներ արտադրելու նպատակով։
Տետրերը ուսուցողական են, միևնույն ժամանակ զվարճալի։ Նրանց ուրախ գույները և դիպուկ գրաֆիկան դուր են գալու օգտագործողին։
Տետրերը համապատասխանում են ուսանողի և/կամ աշակերտի տարիքին և մասնագիտությանը. ունեն տարբեր բաժանմունքներ՝ ըստ առարկայի կամ մասնագիտության։
Որակը երաշխավորված է. թղթի վրա գրելիս զգացողությունը հաճելի է։
Սյունակները նախապես գծված են, իսկ գծերը և քառակուսիները աչքի համար հանգիստ և թեթև են գծված, շատ կապույտ չեն, որ գրողին չխանգարի։
Բաժանմունքներով տետրը վերցնելու դեպքում դուք կխնայեք ժամանակ և գումար․ 5 տետր վերցնելու փոխարեն կվերցնեք մի տետր։