Iris Armenia

About Company

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ տեսք կամ գույն ունի Ձեր աչքը։ Այրիս Արմենիան առաջինն ու միակն է Հայաստանում, ով Ձեզ կտա այդ հնարավորությունը։

Ընկերությունը զբաղվում է աչքի պրոֆեսիոնալ նկարահանմամբ և հատուկ տեխնիկայի միջոցով կարողանում են լուսանկարել աչքի ծիածանաթաղանթը իր ողջ դետալային ու մանարակրկիտ գեղեցկությամբ։ Նկարահանումը տեևում է ընդամենը 10-15 րոպե։

Աչքի նկարի թվային տարբերակը ձեռք բերելուց բացի, Դուք կարող եք պատվիրել մի քանի տեսակի բարձրորակ տպագրություններ՝
. փայտյա շրջանակով,
. օրգանական ապակով,
. կտավի վրա և մի շարք այլ տեսակներ։

Նշենք նաև, որ կարող եք համադրել Ձեր և Ձեր կողակցի աչքերը մեկ նկարում։
Ի դեպ, կարող եք պատվիրել Ձեր աչքի պատկերով պատրաստված զարդեր՝ արծաթյա և ոսկյա կապազարդեր, թևնոցներ, մատանիներ, ականջօղեր և այլ աքսեսուարներ։

Այս ամենից բացի Այրիս Արմենիայի կողմից առաջարկվող այս յուրահատուկ և ոչ ստանդարտ ծառայությունը նվերի հիանալի տարբերակ է։

Ընկերությունը սիրով հրավիրում է Ձեզ իրենց տաղավար և պատրաստ են պատասխանել Ձեր բոլոր հարցերին։

Համեցեք Ձեր աչքերին ավելի մոտիկից ծանոթանալու։

Visit Our booth at Big Christmas Market 2023-2024

Comments are closed.