About Company
«Հենք» նոթատետրը նախատեսված է 7-12-րդ դասարաններում սովորողների և հայ գրականությամբ հետաքրքրվողների համար։
«Հենք» նոթատետրը բաղկացած է 160 էջից (80 թերթ), որոնք նախատեսված են 30 գրողների մասին նշումներ անելու և «Ստեղծագործիր» բաժնում աշխատելու համար։ Կա նաև բառարանի բաժին։
Նոթատետրում կա թղթե գրպանիկ, որտեղ կգտնեք 60 ինքնակպչուն պիտակներ՝ գրողների անուններով ու նկարներով։ Այդ պիտակների վրա են տեղադրված QR կոդերը, որոնք ակտիվացնելով կհայտնվեք henq.am կայքի համապատասխան բաժնում, որտեղ հնարավորինս պարզ և հետաքրքիր շարադրմամբ ներկայացված են հայ գրողները, նրանց ստեղծագործությունները։
Նոթատետրը ունի նաև АR կոդերով պատկերներ, որոնք ձայնային և տեսողական անիմացիաներ են պարունակում։ Հեռախոսում ներբեռնելով Arloopa hավելվածը՝ հնարավոր է կենդանացնել AR կոդերով պատկերները, որի արդյունքում կհայտնվեն հետաքրքիր ստեղծագործություններ ու առաջադրանքներ։
Կամ
«Հենք» հայ գրականության ինտերակտիվ նոթատետրը նախատեսված է 7-12-րդ դասարաններում սովորողների համար, այն ունի՝
.Հայ գրողների նկարներով և անուններով սթիքերներ
. AR կոդերով կենդանացող էջեր
. QR կոդերով կցված կայք:
Նոթատետրի միջոցով երեխաները հեշտությամբ և հետաքրքրությամբ կսովորեն առարկան։