Ecodentrix

About Company

ecodentrix-ը Հայաստանում արտադրված առաջին էկոլոգիապես մաքուր, հայկական մրգերի համերով, ատամի մածուկն է։ Այն պարունակում է բոլոր անհրաժեշտ ակտիվ նյութերը բերանի խոռոչի լիարժեք պրոֆիլակտիկ խնամքի համար։ Շարքում կան 6 բնական համեր. սեխն ու դեղձը՝ կարիեսից պաշտպանության, ձմերուկը՝ ատամների զգայնությունը նվազեցնելու, ծիրանը՝ լնդերն ամրացնելու, անանուխը առանց ֆտորի ատամների սպիտակեցման, ելակինը՝ երեխաների ատամների պրոֆիլակտիկ խնամքի համար։ Ի հավելում ատամի մածուկների խորհուրդ է տրվում օգտագործել ecodentrix-ի բերանի խոռոչի ողողման բնական հեղուկները. կիտրոն-թարխունի համով` առանց ֆտորի սպիտակեցման և բերանի խոռոչի մանրէների 99.9% ոչնչացման, ռեհան-մալինայի համով` կարիեսի կանխարգելման և բերանի խոռոչի մանրէների 99.9% ոչնչացման համար։

✅ ecodentrix ատամի մածուկները պարունակում են 97% բնական բաղադրիչներ:

❌ ecodentrix ատամի մածուկները չեն պարունակում՝ SLES, SLS, տրիկլոզան, քլորհեքսիդին, ֆտոր, սինթետիկ գունանյութեր, կենդանական ծագման ապրանքներ, պարաբեններ:

ecodentrix-ի ապրանքատեսականին gluten free է

🇦🇲 Հայկական արտադրանք է

Visit Our booth at Big Christmas Market 2023-2024

Comments are closed.