Arevik Publishing

About Company

«Արևիկ» հրատարակչությունը ստեղծվել է 1986թ. Գործադիր տնօրեն ՝ անվանի բանաստեղծ և հասարակական գործիչ Դավիթ Հովհաննեսի գլխավորությամբ։

Այժմ «Արևիկ» Հրատարակչության ղեկավարն է Սաբեթ Հովհաննիսյանը։

Գործունեության հիմնական ոլորտներն են մանկական , պատանեկան, գեղարվեստական, ուսումնական և ուսումնամեթոդական գրականության հրատարակումը:

Ստեղծման օրից մշտապես մնալով Հայաստանում մանկապատանեկան գրականության առաջատարը՝ «Արևիկն» այսօր էլ իր ընթերցողին մատուցում է ինքնատիպ ձևավորմամբ, գունեղ մանկական գրքերի հարուստ ընտրանի։
Վերջին տարիներին պարբերաբար մասնակցելով դասագրքաստեղծման նպատակով հայտարարված մրցույթներին՝ «Արևիկը» շահել և ամենաբարձր մակարդակով հրատարակել է հանրակրթական դպրոցի դասագրքերի, ուսուցչի ձեռնարկների և ուսումնաօժանդակ նյութերի մի ամբողջ շարք։

Հրատարակչությունը ջանք ու եռանդ չի խնայում հայ երեխաներին ևս հասցնելու աշխարհի հայտնի ու սիրված գրքերը և բազում գրքեր են թարգմանվում ռուսերենից, անգլերենից, իտալերենից, ուկրաիներենից, լեհերենից։

Visit Our booth at Big Christmas Market 2023-2024

Comments are closed.