ԱՐԵՎ Հալվան (այժմ՝ արդեն ԱՐԵՎ Հայկական Անուշեղեն) հիմնադրվել է 2019 թվականին՝ ի պահպանություն ազգային արժեքների: ԱՐԵՎ Հալվա-ի նպատակն ու կարևորագույն արժեքը ավանդական հալվայի համն ու բույրը, մանկության քաղցր հիշողությունները վերադարձնելն է, ինչպես նաև հալվայի կիրառման մշակույթը վերադարձնելն է մեր կենցաղ, մեր առօրյա, մեր ազգային խոհանոց, մեր տոնական կարևոր իրադարձություններին վերջինիս կարևոր խորհուրդը տեղ հասցնելը: Բացի հիմնական այցեքարտ համարվող ավանդական հալվայից, ԱՐԵՎ Հայկական Անուշեղենն արտադրում է նաև անուշահամ գաթաներ՝ խորիզով և չրերով, փոխինձ, նաև Արցախյան փախլավա և այլ անուշեղեններ: ԱՐԵՎ Հայկական Անուշեղենը պատմություն է, որ պիտի փոխանցվի սերնդեսերունդ, արժևորվի ու կատարելագործվելով տարածվի համայն աշխարհում… Մի կտոր ԱՐԵ՜Վ, մանկության քա՜ղցր հիշողություններ…