«Բուրաստան» ապրանքանիշն առաջարկում է համեղ ու առողջարար մուրաբաների, մեղրի, թեյաբույսերի լայն տեսականի։
«Բուրաստան» ապրանքանիշն առաջարկում է’ – սոճենու կոնի մուրաբա և կոնի դոշաբ, -մասուրի մուրաբա և մասուրի ջեմ, -ընկույզի մուրաբա, -բնական բազմածաղկային մեղր Ջերմուկի լեռնային գոտիներից, -ընդեղենով մեղր և այլն:
«Բուրաստան»-ը մասուրի մուրաբա և մասուրի ջեմ արտադրող միակ կազմակերպությունն է Հայաստանում: Ընկերության ողջ տեսականին արտադրվում է Ջերմուկում: Արտադրական գործընթացում ներգրավված են Ջերմուկի և հարակից գյուղական համայնքների շուրջ 10 ընտանիքներ: