Ջի-էն ԱրՓին արտադրում է ձեռագործ հագուստ և աքսեսուարներ։ Սրահն ունի երկու ուղղություն ` GnRP Fashion Atelier և GnRP Accessories. Մեր նպատակն է առօրյայում օգտագործվող ապրանքներին տալ ավելի էսթետիկ տեսք և յուրահատկություն։ Մեզ մոտ արտադրվող աքսեսուարները գրեթե ամբողջությամբ ձեռքի աշխատանքներ են, որտեղ գերակշռում են նուրբ ասեղնագործությունները։ Մեր տաղավարում դուք կկարողանաք 1. Պատվիրել ձեր իսկ ցանկացած դիզայնով անվանական աքսեսուարներ և ստանալ այն տեղում։ 2. Խորհուրդներ ստանալ հոգեբան֊դիզայներից 3. Պատվիրել ձեր երազանքների զգեստը 4. Ձեռք բերել կամ պատվիրել ասեղնագործ կորսետներ