About Company
HASIS հայկական բրենդը (2016թ․-ից) ստեղծում է հեղինակային դիզայնով շալեր, զարդեր, աքսեսուարներ՝ օգտագործելով հայ մշակույթի և արվեստի լավագույն նմուշների մոտիվները։
HASIS անունը ըստ լեգենդի հայոց թագուհու անուն է (Վանի թագավորություն՝ Ուրարտու), իսկ խորհրդանիշ շուշանը՝ հաջողության գրավական։
HASIS շուշանազարդեր կրողները հավաստում են, որ այն իրենց հաջողություն է պարգևում։
HASIS շալերը ստեղծված են բարձրորակ բնական գործվածքներից` մետաքս, քաշմիր, բամբակ, բուրդ․․․ և յուրաքանչյուրն ունի իր պատմությունը։
Բրենդային HASIS-ագույն փաթեթավորումը տարբերվում է իր յուրահատկությամբ։
Կրե՛ք HASIS, դարձե՛ք հայ մշակույթի դեսպանը ամենուր։
HASIS – սիրո և երջանկության արքայական ընծա։